«Աստված իմ, չեմ կարող այս երկուսի հետ»․ ովքեր են հունից հանել Քիմ Քարդաշյանին

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում կիսվել է որդու՝ Չիկագոյի և Քորթնի Քարդաշյանի որդու՝ Մեյսոնի լուսանկարով, որին կից գրել է․«Աստված իմ, չեմ կարող այս երկուսի հետ»։ Երկրպագուները հասկացել են, որ ամենայն հավանականությամբ, փոքրիկ չարաճճիներն իերնց անկարգություններով հունից հանել են Քիմին։
Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ համավարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ընթացքում Քանյե Ուեսթը որոշել է ամբողջությամբ զբաղվել իր աշխատանքով, իսկ երեխաների մասին հոգ տանելն ամբողջությամբ մնացել է Քիմ Քարդաշյանի ուսերին, ինչն էլ զույգերի վեճի պատճառն է դարձել։

39-ամյա հեռուստաաստղը հայտնել է, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։ Հիշեցնենք, որ Քարդաշյան-Ուեսթ զույգը 4 երեխա ունի՝ երկու դուստր՝ Նորթը և Չիկագոն և երկու որդի՝ Սեյնթը և Փսալմը։ Չիկագոն և Փսալմը փոխնակ մոր օգնությամբ են լույս աշխարհ եկել, քանզի առողջական խնդիրների պատճառով բժիշկները Քիմին խորհուրդ էին տվել չծննդաբերել: