Մոսկովյան դատարանն ավելի քան 2 մլն ռուբլի է գանձել Ֆիլիպ Կիրկորովից՝ հօգուտ շինարարական ընկերության

Մոսկվայի Տագանյան դատարանը վճռել է էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովից գանձել 2 մլն 282 հազար ռուբլի պարտքը՝ քոթեջում կատարված վերանորոգման աշխատանքների համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով դատարանի մամուլի հաղորդագրությունը:

«Մոսկվայի Տագանյան շրջանային դատարանի որոշմամբ՝ մասամբ բավարարվել է ԱՁ Պյոտր Մարինինի հայցապահանջը Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ շինարարական աշխատանքների կատարման դիմաց պարտքի գանձման մասին. պատասխանող կողմից հայցվորի օգտին գանձել 2 282 784 ռուբլի, ինչպես նաև պետական տուրքը՝ 19 613 ռուբլու չափով»,- ասել է դատարանի ներկայացուցիչը:

Հայադիմումով պահանջվում էր ավելի քան 7 մլն ռուբլի գանձել: Նշվում է, որ դատական գործընթացը փակ է անցկացվել։

Հայցվորը Стройхолдинг-Трейд ընկերության համասեփականատերն է, որին պատկանող Renova ապրանքանիշն էլ իրականացրել է երգչի քոթեջի վերանորոգման աշխատանքները: