Գոռ Հակոբյանը ցանկանում է վերսկսել «AntiVirus» ծրագիրը

«Ուզում եմ վերսկսել «ԱնտիՎիռուս» ծրագիրը, ի՞նչ կասեք»,- իր ինստագրամյան էջում գրել է Գոռ Հակոբյանը, ինչից հետո հրապարակման մեկնաբանություններում իսկական իրարանցում է սկսկվել։ Երկրպագուներն անչափ ուրախացել են նրա նախաձեռնությամբ ու խնդրել են անպատճառ վերսկսել շոուն։
«AntiVirus» ծրագիրը ցուցադրվում էր YouTube-ում 2012 թվականից։ Այն առաջին վիդեո բլոգն էր Հայաստանում։ Հաղորդավար Գոռ Հակոբյանը քննադատում էր հայ հասարակության մեջ բացասական երևույթները։
Նրա նպատակն էր ցույց տալ հասարակությանը, թե ինչ խնդիրներ կան, և ինչպես կարելի է դրանք լուծել։
«AntiVirus»-ի վերջին հաղորդումը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին։