Անդրեա Բոչելլին հայտնել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը

Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին երեքշաբթի օրը հայտնել է, որ վարակվել էր կորոնավիրուսով, բայց արդեն ամբողջովին ապաքինվել է:

«Համավարակը, որը ցնցել է ողջ աշխարհը, ընդգրկել էր նաև ինձ և ընտանիքիս անդամներից մի քանիսին»,- CNN-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ երգիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Վերջինս նշել է, որ ավելի շուտ չէր հայտնել իր վարակվելու մասին, որպեսզի «անհարկի չանհանգստացնի» իր երկրպագուներին։

Բոչելլին որոշել է հայտնել հիվանդությունը հաղթահարելու մասին, քանի որ պատրաստվում է արյունը նվիրաբերել՝ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց գտնելու կլինիկական ուսումնասիրությանը:

Հիշեցնենք, որ ապրիլին Զատկի տոնի առթիվ իտալացի երգիչը բացօթյա համերգով է հանդես եկել Միլանի տաճարում, որը համավարակի պատճառով փակ էր այցելուների համար։