Նազենի Հովհաննիսյանի՝ ճաշի սեղանը հիացրել է երկրպագուներին․ նա կիսվել է բաղադրատոմսերով

Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է բացահայտել իր սիրած ուտեստների բաղադրատոմսերը։
Ճանաչված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին շատերի նման տանն է, իր հետևորդների համար լուսանկար է հրապարակել է, որտեղ երևում է նրա՝ ճաշի շքեղ սեղանը։
Հաղորդավարուհին սկսել է հերթականությամբ բացահայտել համեղ ուտեստների բաղադրատոմսերը։

«Օրվա ճաշը։ Սեղանն ամբողջությամբ հեղինակային է։
1․Տաք ճաշ` փիփերթով, կարտոֆիլով ու ձվով:
Փիփերթը լավ լվանում ու մաքրում եք, շատ ջրի մեջ խաշում եք, ավելացնում` լավ մանր տապակած սոխ, կարտոֆիլն ու մի քիչ սխտոր( աննշան), վերջում 2 ձու եք ավելացնում, նաև չոր կանաչի, սև ու կծու պղպեղ:
2. Ավոկադոյով գուակամոլեն պատրաստում եք՝ մանրացնելով ավոկադոն, խառնելով հետո մանր կտրատած սոխն ու կոլիկը: Մի քիչ աղ, քամած կիտրոն ու սև պղպեղ:
3. Շուշանը, ռեժանը և սխտորանման կանաչիով հատուկ պատրաստած պանիրը Դղեր գյուղից մի շշմելու ընտանիքի պատրաստածն է,որը հյուրաաիրել էին, ու մեծագույն հաճույքով մենք վայելեցինք:
4. հյութը` իր գեղեցիկ գույնով ու յուրօրինակ համով, ՌԵՀԱՆԻ հյութ է։ Դե, լոլիկը, վարունգն ու սիրելի հայկական ԼԱՎԱՇԸ տեղական արտադրության։
Բարի ախորժակ։ Դուք ի՞նչը կամ ո՞րը կփորձեիք»։