Աստղագուշակ մայիսի 28-ի համար

 

Խոյեր
Մինչև ճաշը քրտնաջան աշխատելուց հետո պետք է օրվա մնացած մասը նվիրեք ինքներդ ձեզ։ Միայնակ ժամանակ անցկացրեք, լոգանք ընդունեք, դիտեք ձեր սիրելի հեռուստաշոուները:

Ցուլեր
Դուք չպետք է սկսեք իրականացնել գլոբալ նախագծեր, ավելի լավ է կենտրոնանալ աննշան խնդիրների լուծման վրա։ Դրանց լուծումները գտնելն ավելի օգտակար կլինի ձեզ համար։

Երկվորյակներ
Մի մերժեք անցյալից եկած այն մարդուն, ով ցանկանում է վերականգնել նախկին հարաբերությունները ձեզ հետ և մի ակնարկեք նրան անցյալում եղած դժգոհությունների մասին։

Խեցգետիններ
Աշխատանքային առաջարկը, որը դուք այսօր կարող եք ստանալ, հավանաբար, ավելի քան եկամտաբեր կլինի։ Այնպես որ լավ կլինի համաձայնել դրան՝ առանց վարանելու:

Առյուծներ
Դուք չպետք է անընդհատ ցուցադրեք ձեր ուժն ու անկախությունը սիրելիի հանդեպ։ Երբեմն պետք է թույլ տաք ինքներդ ձեզ լինել թույլ և անպաշտպան:

Կույսեր
Հոգնածությունը, որը կզգաք ողջ օրվա ընթացքում, հնարավոր է թեթևացնեել՝ խոսելով ընկերների կամ տարեց հարազատների հետ։ Նրանց հետ ջերմ զրույցները կօգնեն ձեզ։

Կշեռքներ
Նրանք, ովքեր վաղուց երազել են բարելավել իրենց կյանքը, պետք է օգտվեն այսօր ընձեռնված հնարավորությունից։ Դա կարող է հաճելի փոփոխությունների շղթայի սկիզբ դառնալ։

Կարիճներ
Հնարավոր կլինի լուծել այն խնդիրը, որը ձեզ նյարդայնացնում է, բայց միայն այն դեպքում, եթե ինքներդ ձեզ հետ անկեղծ զրույց ունենաք։ Ինքներդ ձեզ տրված հարցերը կհուշեն ճիշտ պատասխանը:

Աղեղնավորներ
Ձեր առաջընթացին խոչընդոտում են անցյալի հիշողությունները և դրանց հետ կապված ափսոսանքները։ Ժամանակն է մոռանալ անցյալի մասին և հանուն ապագայի սկսել ապրել ներկայով:

Այծեղջյուրներ
Այսօր աշխատանքը չի տա ցանկալի արդյունքը, այդ իսկ պատճառով չարժե ուժերը կենտրոնացնել միայն աշխատանքի վրա։ Օրը ճիշտ կլինի նվիրել ընտանիքին և հանգստին։

Ջրհոսներ
Օրը բարենպաստ է տանը փոփոխություններ անելու համար։ Կարող եք սկսել, օրինակ՝ վարագույրները փոխելուց կամ գոնե մեկ-երկու հնացած իրեր դեն նետելուց։

Ձկներ
Մարդկանց հետ շփվելիս օգտագործեք ձեր բնածին դիվանագիտական հատկությունները, որպեսզի կարողանաք շրջանցել կտրուկ հարցերը և խուսափեք ավելորդ վեճից։