Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ տեսանյութը հիթ է դարձել TikTok-ում

Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դարձել է TikTok սոցիալական ցանցի գլխավոր հերոսներից մեկը։ Նրա մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձել՝ մեկ ժամվա ընթացքում դիտվելով երկու մլն անգամ, հայտնում է Ria.ru-ն։

Երգչի դեբյուտը եղել է #wipeitdownchallenge չելենջով, որի ընթացքում հարկավոր է մաքրել հայելին ու միաժամանակ կերպարներ փոխել «Wipe it down» երգի հնչյունների ներքո։ Երգիչը կադրում հայտնվել է մեծ գլխարկով, ասպետի սաղավարտով և, իհարկե, իրեն բնորոշ թագով։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Տագանյան դատարանը վճռել է էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովից գանձել 2 մլն 282 հազար ռուբլի պարտքը՝ քոթեջում կատարված վերանորոգման աշխատանքների համար։