Անա դե Արմասը և Բեն Աֆլեքը կրկին հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում

Դերասանուհի Անա դե Արմասը անդադար զարմացնում է իր ռոմանտիկ և հարմարավետ լուքերով։ Անան շատ հաճախ է հայտնվում պապարացիների ուշադրության կենտրոնում։

Պատճառը իր ու իր սիրելիի՝ Բեն Աֆլեքի շների հետ ամենօրյա զբոսանքներն են: Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ դերասանները ամեն օր տնից դուրս են գալիս, Անան երբեք չի կրկնել նույն հանդերձանքը: Նայելով այս զույգին, պարզ երևում է, որ նրանք իսկապես սիրահարված են ու վայելում են միասին անցկացրած ամեն մի վայրկյանը։