Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը լրջորեն անհանգստացած են իրենց փոքրիկ որդու համար

Ըստ բրիտանական Express պարբերականի՝ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը շատ վախեցած են իրենց որդու անվտանգության համար՝ մեկուսացման ընթացքում տեղի ունեցած մի շարք տհաճ միջադեպերից հետո: Անօդաչու նկարահանղ սարքերը մի քանի անգամ թռչել են նրանց տան վրայով՝ փորձելով լուսանկարել թագավորական ընտանիքի անդամներին:

Վերջին շաբաթների ընթացքում տեղի է ունեցել առնվազն հինգ նման դեպք, երբ անօդաչու թռչող սարքերը Հարրիի ու Մեգանի Լոս Անջելեսում գտնվող առանձնատան մոտ փորձել են մոտենալ նրանց ու լուսանկարել, թե ինչով են զբաղվում նրանք իրենց տանն ու բակում: Ենթադրվում է, որ անօդաչու սարքերը փորձում են լուսանկարել Հարիին, Մեգանին և նրանց փոքրիկին՝ Արչիին, որպեսզի լուսանկարները մեծ փողերի դիմաց կարողանան վաճառել լրատվամիջոցներին։ Հենց արքայական ընտանիքի անդամները կրկին դուրս գան իրենց տնից, նորից կդառնան պապարացիների զոհերը։ Պատահական չէ, որ Լոս Անջելեսը կոչվում է «պապարացիների որջ», ինչի մասին Մեգանը վաղուց գիտի, քանի որ մեծացել է Կլիֆորնիայում: