Հենրի Քավիլը կրկին վերադառնալո՞ւ է Սուպերմենի դերով

Դերասան Հենրի Քավիլը կարող է վերադառալ Սուպերմենի դերին նոր ֆիլմում, որը նկարահանվելու է DC-ի կոմիքսների հիման վրա, հայտնում է Deadline-ը։

Նշվում է, որ Քավիլը բանակցություններ է վարում Warner Bros. ստուդիայի հետ: Հավանական է, որ նախագիծը «Պողպատե մարդու» (Man of Steel, 2013թ.) սիքվելը չի լինի:

Ամենայն հավանականությամբ՝ Քավիլը կմարմնավորի Սուպերմենին Դեյվիդ Ֆ. Սանդբերգիի «Շազամ», «Սև Ադամ» կամ «Աքվամեն-2» կատակերգական մարտաֆիլմերի շարունակություններում:

Այդ նախագծերի ուղղությամբ աշխատանքներ դեռևս չեն ընթանում: