Հոգեկան ի՞նչ խանգարմամբ է տառապում Կամիլա Կաբելոն․ երգչուհին անկեղծացել է

23-ամյա երգչուհի Կամիլա Կաբելոն WSJ ամսագրի հետ հարցազրույցում ապշեցրել է իր երկրպագուներին սկանդալային հայտարարությամբ․ նա խոստովանել է, որ տառապում է հոգեկան խանգարմամբ ու մանրամասն պատմել է այդ մասին։ Կամիլան կիսվել է, որ երկար ժամանակ չէր կարողանում ընդունել, որ ինքը խնդիր ունի և թաքցնում էր դա ոչ միայն հասարակությունից, այլ ինքն իրենից։
«Ես զգում եմ մշտական տագնապ, ինչն իմ առօրյան դարձնում է տանջալի և ծանր։ Սա շատ լուրջ հոգեկան խնդիր է, որի դեմ պայքարում եմ մորս օգնությամբ»,- ասում է երգչուհին։

Կամիլան նաև պատմում է, որ դրա հետևանքով տառապում է անքնությամբ և չի կարողանում ազատվել կպչուն մտքերից։
Կաբելոն, սակայն, հավատացնում է երկրպագուներին, որ այժմ նա ինչ-որ չափով բուժվել է։ Լրագրողների հետ զրույցում երգչուհին հորդորել է չհավատալ մարդկանց ինստագրամյան կյանքին, որովհետև այդ ամենը շատ ժամանակ չի համապատասխանում իրականությանը։