Հոլիվուդյան դերասաններ Էշթոն Քութչերը և Միլա Կունիսը վաճառում են իրենց շքեղ առանձնատունը (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Էշթոն Քութչերը և Միլա Կունիսը վաճառում են Բևերլի Հիլզ քաղաքում գտնվող իրենց շքեղ առանձնատունը, հայտնում է Mansion Global-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 683 քառակուսի մետր տարածքով անշարժ գույքն աստղային ամուսինները ցանկանում են վաճառել 14 միլիոն դոլարով։ Տունը գտնվում է Hidden Valley էլիտար թաղամասում։

Առանձնատանը հինգ ննջասենյակ, մինի բարով ճաշասրահ, շոգեբաղնիք, մարզասրահ, գինու պահպանման համար նախատեսված սենյակ, հետնամասում՝ լողավազան և խորովածի պատրաստման համար նախատեսված հատված կա։

Եվ որպես բոնուս՝ նոր տանտերերի հարևանները կլինեն հանրահայտ երգչուհի Ադելը, դերասանուհիներ Պենելոպե Կրուսն ու Նիկոլ Քիդմանը։