Դևիդ Բեքհեմը պլանավորում է ստեղծել իր սեփական ռեստորանների և հյուրանոցների ցանցը

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը պլանավորում է իր սեփական ռեստորանների և հյուրանոցների ցանցը ստեղծել, գրում է The Morning Journal-ը։

45-ամյա նախկին ֆուտբոլային աստղն իր անունը գրանցել է որպես ապրանքանիշի անուն, ինչպես նաև մի շարք իրավաբանական փաստաթղթեր է ստորագրել, որոնց համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է իր անվան սկզբնատառերը (DB) օգտագործել հյուրանոցային ոլորտում։

«Դևիդը խորաթափանց գործարար է, և ճիշտ այնպես, ինչպես նա խելացի էր Վիկտորյայի հետ Բեքհեմ բրենդի ստեղծման հարցում, և նա հոգ է տանում հետագա ցանկացած նախագծերի պաշտպանության մասին»,- ասել է Sun պարբերականի աղբյուրը: