«Եվս մեկ անգամ, խնդրում եմ». Պամելա Անդերսոնը ցանկանում է վեցերորդ անգամ ամուսնանալ

Ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը հայտնել է, որ իր հինգրերորդ ամուսնությունը լիարժեք չէր։ Հիշեցնենք, որ դերասանուհին հանրությանը շոկի էր ենթարկել հոլիվուդյան 74-ամյա պրոդյուսեր Ջոն Փիթրեսի հետ ամուսնութամբ, որից բաժանվեց 12 օր անց։

Դերասանուհու խոսքերով՝ ինքը զգացմունքներ չի ունեցել. նա նշել է, որ իրեն ամուսնացած չի զգացել, քանի որ ամեն ինչ վայրկենական է եղել։

«Ես երեք շաբաթ Հնդկաստանում էի։ Երբ վերադարձա, անմիջապես տեսա Ջոնին։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, ոչինչ չի եղել։ Մեր միջև անգամ ֆիզիկական մտերմություն չի եղել, միայն ընկերություն»,- ասել է Պամելան։

Նշենք, որ սիրավեպի ընթացքում դերասանուհին պրոդյուսերից խոշոր գումար է ստացել։ Ջոնը սիրելի աստղին հարյուր հազար դոլար է նվիրել։ Թվում էր՝ թեման փակված է, բայց Անդերսոնը հայտարարում է, որ ցանկանում է ևս մեկ անգամ ամուսնանալ։ «Եվս մեկ անգամ։ Խնդրում եմ, Աստված, ընդամենը մեկ անգամ։ Միայն մեկ անգամ»,- աստղի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։