Հայդի Քլումն ամբողջովին մերկ է արևայրուք ընդունում (լուսանկարներ)

Հայտնի մոդել Հայդի Քլումը Լոս Անջելեսում գտնվող բնակարանում ինքնամեկուսացած է երիտասարդ ամուսնու՝ Թոմ Կաուլիտցի հետ։ ԱՄՆ-ում արդեն բավական շոգ է, սակայն առայժմ արգելված է լողափեր գնալ։ Բայց Հայդի Քլումը ելք գտել է և որոշել է արևային լոգանք ընդունել հենց տան բակում՝ արևայրուք ընդունելով ամբողջովին մերկ վիճակում։

Հայդին սև-սպիտակ երանգների լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Դատելով լուսանկարներից՝ հայտնի մոդելը հիանալի կազմվածք ունի և ինքնամեկուսացման ընթացքում չի հասցրել գիրանալ։