Մեգան Ֆոքսը հեռացել է անկողնուն գամված հիվանդ ամուսնուց

Մեգան Ֆոքսը բաժանվել է ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, ու սա առաջին անգամը չէ: Ինչպես հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին, դեռ 2015 թվականին դերասանուհին հեռացել էր Բրայանից, երբ նա լուրջ հիվանդ էր։ Բրայան Օսթին Գրինը գամված է եղել անկողնուն և գրեթե չի կարողացել շարժվել։

Դերասանը հիվանդացել է գլխուղեղի ծանր, անհաղթահարելի հիվանդությամբ։ Անկողնում նա անցկացրել է ավելի քան կես տարի։ «Նա հազիվ էր կարողանում գլուխը բարձրացնել»,- հայտնել է աղբյուրը։

Մինչդեռ կինը գնացել էր «Նինձյա կրիա»-ի սիքվելի նկարահանումներին։ Հոլիվուդ վերադառնալուց հետո նա ամուսնալուծվել է հիվանդ ամուսնուց։ Բայց հետագայում նրանք հաշտվել են։ Աղբյուրը պնդում է, որ Գրինն աշխատել է «ոչ միայն առողջության վերականգնման, այլև ընտանիքի պահպանման վրա»: Զույգն անգամ ունեցել է  երրորդ երեխային։ Սակայն մի քանի տարի անց Մեգանը, այնուամենայնիվ, թողեց ամուսնուն: Դերասանը նախկին կնոջ վրա ցեխ չի շպրտել, միայն ասել է, որ Ֆոքսն իրեն առաջարկել է բաժանվել, երբ վերադարձել է արտասահմանյան նկարահանումներից: Կինը խոստովանել է, որ ցանկանում է մենակ լինել։ «Ինքս ինձ ավելի շատ եմ դուր գալիս, երբ ես ազատ եմ»,- ասել է դերասանուհին: