Պրոխոր Շալյապինն ու Լարիսա Կոպենկինան կրկին միասի՞ն են

Երեկ իր ինստագրամյան էջում Պրոխոր Շալյապինը հրապարակեց լուսանկար, որտեղ ինքը լոգանք է ընդունում կիսամերկ Լարիսա Կոպենկինայի հետ։
Երկրպագուներին զարմացրեց այս հրապարակումը, և բոլորը մտածեցին, որ զույգը կրկին միավորվել է։ Բայց Պրոխորը այդկերպ, պարզապես, ցանկանում էր շնորհավորել իր նախկին կնոջը՝ 63-րդ տարեդարձի կապակցությամբ։
Լուսանկարի վերջում Պրոխորը Լարիսային մաղթել էր առողջություն և խոստովանել էր, որ Կոպենկինան իր կյանքի ամենասեքսուալ ու իդեալական կինն էր, ում մոռանալ հնարավոր չէ։
Լարիսան շատ ջերմ է ընդունել Շալյապինի շոնրհավորանքը և նրան համբույրներ է ուղարկել։
Հիշեցնենք, որ հիմա Շալյապինը հանդիպում է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։
Արդյո՞ք Վիտալինային դուր կգա Պրոխորի հրապարակած այս լուսանկարն ու դրան կից ռոմանտիկ խոստովանությունը։