Իրինա Շեյքի նոր լուսանկարն՝ առանց դիմահարդարման ու ֆիլտրերի

Իրինա Շեյքը նախընտրել է հրաժարվել կոսմետիկայից և, շեշտը դնելով բնականոնության վրա, մասնակցել է A Common Thread բարեգործական նախաձեռնությանը: Իրինան դարձել է այս նախաձեռնության դեսպանը:

Հրապարակված լուսանկարում մոդելը կրում է հատուկ ապարանջան՝ հօգուտ ակցիայի, որի շրջանակներում միջոցներ են հավաքվում համավարակից տուժած նորաձևության աշխարհի ներկայացուցիչների համար։ Ապարանջանի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է բարեգործական նպատակների։

Կադրում Իրինա Շեյքը պառկած է ճերմակ մորթու վրա։ Հայտնի մոդելը կանաչ տոպով է, իսկ մազերը գեղեցիկ արձակված են։