Ինչպե՞ս են նշում երեխաների տոնը Նարե Համբարձումյանն ու փոքրիկ Մարկը

Նարե Համբարձումյանի և Արմեն Սարգսյանի որդին՝  փոքրիկ Մարկը, առաջին անգամ է նշում երեխաների տոնը, ինչն այս օրը ավելի կարևոր է դարձնում նրանց ընտանիքում։
«Հունիսի 1-ը միշտ եղել է իմ ամենասիրելի տոներից մեկը, հիմա այն ինձ համար առաջին տեղում է: Շնորհավորում եմ այս պայծառ, լուսավոր տոնը, թող որ աշխարհի բոլոր բալիկները լինեն առողջ, անհոգ ու երջանիկ: Մենք ամեն ինչ կանենք նրանց անսպառ ժպիտ պարգևելու համար: Կյանքի իմաստն ու ուրախությունը հենց երեխաներն են»,-իր ինստագրամյան էջում գրել է Նարե Համբարձումյանը՝ կիսվելով իր և որդու ջերմ, ուրախ լուսանկարներով։
Այս տոնի առթիվ երիտասարդ մայրիկը, որոշել է խախտել կարանտինային ռեժիմն ու մի փոքր զբոսնել որդու հետ երևանյան փողոցներով։