Գրիգոր Դանիելյանի ջերմ շնորհավորանքը բոլոր երեխաներին

Դերասան Գրիգոր Դանիելյանն իր միկրոբլոգում հրապարակել է երկու որդիների լուսանկարն ու ջերմորեն շնորհավորել է երեխաների տոնը։
«Երեխաները մեր կյանքի իմաստն են, սերունդների պահապանները, ապագայի երաշխավորները, ի վերջո մեր սիրո պտուղները։
Շնորհավորում եմ բոլոր բալիկների տոնը, թող լինեն անհոգ, ուրախ, ժպտերես, թող պատերազմները տեսնեն միայն ֆիլմերում, հիվանդությունները անցնեն մեր հրաշքների կողքով ու երբեք նրանց չնկատեն։ Մենք ձեզ սիրում ենք»,-գրել է Գրիգոր Դանիելյանն իր ինստագրամյան էջում։