Աստղագուշակ հունիսի 2-ի համար

Խոյ
Սա այն օրերից է, երբ ձեր արժանիքները չեն մնում աննկատ: Այսօր դուք հակված եք ավելի շուտ առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով, քան` զգացմունքներով և նախազգացմամբ:Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և  այնպիսնիները, որոնք ստացվում են ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն` նախկինում արված հաջող գործարքի դիմաց: Բեղմնավոր են ստացվում պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները, իրավաբանական հարցերի լուծումը:

Ցուլ
Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով:
Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար:

Երկվորյակներ
Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք:

Խեցգետին
Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու  կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի:Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:

Առյուծ
Օրվա մեծ մասը լավ կդասավորվի  հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին:Օրվա ընթացքում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր  բարդ իրավիճակներում  են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնել, դուրս գալ դրանցից և նոր կյանք սկսել:

Կույս
Ամեն բան լավ կդասավորվի: Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Մտերիմները ուշադրություն կպահանջեն: Նրանցից ոմանք օգնության կարիք կունենան, ոմանք՝ խորհրդի, և ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել ձեր սեփական խնդիրներով:Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կգիտակցեն, թե ինչ է նշանակում վայելել միայնությունը, անգործության տրվել, անիմաստ գործերով զբաղվել: Այդ կերպ կկարողանաք վերականգնել ուժերը, հոգեկան հավասարակշռությունը: Ծուլության համար մի հանդիմանեք ինքներդ ձեզ, այն այսօր օգտակար է:

Կշեռք
Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այս ժամանակահատվածում շատ երազանքներ կիրագործվեն, մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, և առհասարակ,ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես ուզում եք: Սակայն այս ամենը երկար չի տևի: Բացասական միտումների ազդեցությունն իր մասին զգացնել կտա: Մտերիմների հետ հնարավոր են լուրջ խնդիրներ:Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, խոցելի կլինեն նրանք, ովքեր վերջերս շատ են աշխատել, իրենք իրենց  չեն խնայել: Հետևեք առողջ ապրելակերպի կանոններին, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Կարիճ
Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե: Միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք:Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը ճիշտ տեղին կլինի, վերջիններս ամեն բան կանեն, որ ձեզ հարմարավետ զգաք:

Աղեղնավոր
Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում  դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ,  նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Այծեղջյուր
Այսօր կոմերցիոն  գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել:Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր  առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Ջրհոս
Ամեն բան լավ կդասավորվի, եթե թույլ չտաք անծանոթ կանանց միջամտել ձեր գործերին: Վերջիններիս մեղքով կարող եք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Զերծ մնացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ձեր անձնական հարցերը քննարկելուց, այսօր նրանք վստահելի զրուցակից չեն:Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կծնվեն նրանց մոտ, ովքեր  ցանկություն ունեն բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են բացահայտել, որ առանց ջանքեր գործադրելու էլ կարելի է գումար վաստակել:

Ձկներ
Դժվար օր է սպասվում նշանի այն ներկայացուցիչների համար, որոնց ղեկավարները կանայք են: Աշխատավայրում մի շարք խնդիրներ կծագեն: Մանր անախորժություններից մինչև լուրջ միջադեպեր, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Փոխարենը՝ ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լավ լեզու կգտնեք։Հետևեք փերձառու մարդկանց, տարեց ազգականների խորհուրդներին: Ֆինանսական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել չարժե: Խուսափեք չծրագրված ուղևորություններից: Ինքնազգացողությունից չեք դժհոհի, եթե հրաժարվեք վնասակար սովորույթներից: