Նունե Եսայանի և երեխաների ջերմ լուսանկարներն ու գեղեցիկ գրառումը

Երգչուհի Նունե Եսայանը երեկ իր սոցցանցերի էջերում հրապարակել է որդու և դստեր հետ համատեղ լուսանկարներ։ Լուսանկարներում ընտանիքը ջերմ գրկախառնված է․ երգչուհին շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային օրը։

«Շնորհավորում եմ բոլոր մանուկների տոնը։
Ուզում եմ, որ, ինչպես հեքիաթում, այնպես էլ Ձեր կյանքում ոչ մի երազանք անկատար չմնա»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։
Նշենք, որ Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն ամուսնացել են 2006 թվականին, զույգն այժմ համատեղ դաստիարակում է իրենց երկու երեխաներին։