Ինչպե՞ս ազատվել աչքերի կարմրությունից. երկու արդյունավետ բնական միջոց

Աչքերի կարմրությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև աչքերի բորբոքային հիվանդություններով, ուստի այս խնդրի դեմ պայքարի համար հարկավոր է նախ պարզել դրա առաջացման պատճառը, ապա ընտրել բուժման համապատասխան մեթոդը։ Շատ հաճախ աչքերի կարմրության պատճառ է դառնում հասարակ հոգնածությունն ու աչքերի գերծանրաբեռնվածությունը, իսկ նման դեպքերում խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում առաջին հերթին հանգստացնել աչքերը։

Որպես կանոն հոգնածությամբ ու աչքերի գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված կարմրության դեմ մարդիկ պայքարում են հատուկ հանգստացնող կաթիլների միջոցով, սակայն կան ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են և չեն պարունակում որևէ քիմիական վնասակար բաղադրիչ։

Նման արդյունավետ բնական միջոցներից մեկն է կաթը, որն օգնում է հեշտությամբ հանգստացնել աչքերն ու ազատվել կարմրությունից։ Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակները թրջել սառը կաթով, դնել կոպերին ու թողնել մի քանի րոպե։

Շատ արդյունավետ կարող է լինել նաև եղեսպակի թուրմը։ Հարկավոր է մեկ ճաշի գդալ եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև ստացված թուրմն օգտագործել կոպերին կոմպրեսներ դնելու համար։ Կոմպրեսը հարկավոր է թողնել 15 րոպե։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ աչքերի կարմրությունը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել նման խնդրի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: