Լիլուն կարանտինային պայմաններում մեծ խնջույք է կազմակերպել որդու 4-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

Հունիսի 1-ին Լիլուն իր ինստագրամյան էջում հրապարակել էր որդու լուսանկարն ու շնորհավորել էր նրա 4-ամյակը։
Ժամեր առաջ ամերիկաբնակ երգչուհին իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ՝ ցուցադրելով, թե կարանտինային պայմաններում ինչպիսի խնջույք է կարողացել կազմակերպել որդու համար։
Երկրպագուների մի մասը նրան ջերմ խոսքեր է հղել՝ կարծելով, որ Լիլուն ցանկացել է ամեն կերպ անմոռանալի դարձնել որդու ծննդյան օրը, իսկ մնացածը քննադատել են երգչուհուն՝ ասելով, որ այդպես նա վտանգի տակ է դրել ոչ միայն իր որդու, այլև բոլոր հյուրերի առողջությունը։
Լուսանկարին կից Լիլուն շնորհավորել է որդու ծննդյան օրն ու Հունիսի մեկը․ «Ծնունդդ շնորհավոր, Ռոբ։ Ես երջանիկ եմ, որ հենց քո մաման եմ։ Շնորհավոր Հունիսի 1»։