Թեյլոր Սվիֆթի պատճառով Թրամփը կպարտվի ընտրություններում. Forbes

Թեյլոր Սվիֆթի պատճառով Դոնալդ Թրամփը կպարտվի գալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է Forbes-ը։

Օրեր առաջ Թեյլորը Թվիթերում հրապարակում է կատարել, որտեղ Ջորջ Ֆլոյդի դեպքի համար մեղադրում էր Թրամփին՝ իր կիրառած քաղաքականության համար՝ նշելով, որ ընտրությունների ժամանակ նրան այլևս չեն քվեարկի։

Հրապարակումը շատ մեծ արձագանք գտավ՝ դառնալով Թվիթթերի պատմության ամենաքննարկված հրապարակումներից մեկը։ Forbes-ի հաղորդմամբ՝ այն փաստը, որ Թեյլորը ԱՄՆ-ում ամենաազդեցիկ կանանցից է և Թվիթերում համեմատաբար շատ ավելի մեծ քանակությամբ հետևորդներ ունի, քան ԱՄՆ ներկայիս նախագահը, ինչպես նաև, հաշվի առնելով հրապարակման առաջացրած մեծ ազդեցությունը, շատ հավանական է, որ Թրամփը կպարտվի գալիք ընտրություններում։