Պարզվել է «Մթնշաղ» ֆիլմի դերասանի մահվան պատճառը

Ոստիկանության աշխատակիցները շաբաթներ առաջ գտել էին «Մթնշաղ» ֆիլմից հայտնի դերասան 30-ամյա Գրեգորի Թայրա Բոյսի մարմինը։ Դին հայտնաբերվել էր հենց դերասանի բնակարանում, սակայն սենյակներից մեկում հայտնաբերել էին նաև դերասնի 27-ամյա ընտրյալի՝ Նատալիի մարմինը։
Ոստիկանությունը ժամեր առաջ հայտնել է, որ Գրեգորի Թայրայի և նրա ընկերուհու մահվան պատճառը եղել է կոկաինի և ֆենտանիլի չարաշահումը։
Այս լուրը բորբոքել է աստղային զույգի ընկերներին ու մտերիմներին, քանզի նրանք հրաժարվել են հավատալ, որ երիտասարդ սիրահարները տարված էին թմրանյութերով։

Նշենք, որ ավելի վաղ դերասանի մայրիկը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Վերջին անգամ ես քեզ տեսել եմ մայիսի 11-ին․ երբ մենք իրար հրաժեշտ էինք տալիս, դու ինձ ամուր գրկեցիր, համբուրեցիր և ասացիր, որ շատ ես սիրում ինձ։ Ահա և վերջ․․․»։
Գրեգորիի մայրը նույնպես դերասանուհի է․ կինոսերներին նա հայտնի է «Ապոկալիպսիս» ֆիլմից։