Բրիտանացի երգչուհի, մոդել, հայտնի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է հանդես գալ Spice Girls-ի վերամիավորված խմբում, սակայն դրա հետ մեկտեղ՝ հարստացել է մոտ մեկ միլիոն ֆունտ ստերլինգով. այս մասին գրում է The Sun-ը:
Հայտնի խմբի 46-ամյա նախկին անդամը ավելի շատ օգուտ է քաղել վերամիավորված խմբի շրջագայությունից, որին չի մասնակցել, քան իր նորաձևության բիզնեսից:
Վիկտորյան գումար է ստացել փոփ խմբում գովազդային, լիցենզավորման պայմանագրերից, ստացել է նաև բրենդային ապրանքների վաճառքից գոյացած ողջ հասույթի մեկ հինգերորդ մասը:
Նշենք, որ 2019թ. խումբը միավորվել է ու շրջագայել Մեծ Բրիտանիայուվ՝ տալով 13 համերգ: Համույթը վաստակել է 4,5 մլն ֆունտ ստերլինգ: