Լիա Զախարյանն առանց դիմահարդարման լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Լիա Զախարյանը շատ ակտիվ է Ինստագրամ սոցիալական ցանցում և հաճախ է իր երկրպագուների հետ կիսվում նոր լուսանկարներով։ Այս անգամ Լիան իր հետևորդների հետ կիսվել է կադրերով, որտեղ ներկայացել է առանց դիմահարդարման։
«Որոշեցի բնական Լիային Ձեզ ներկայացնել, քանի որ շատ անգամ մեկնաբանություններում նշել եք,որ ինձ բնական ավելի է սազում։ Այդպե՞ս է»,- լուսանկարին կից գրել է Լիան։
Երկրպագուների մեծ մասը մեկնաբանություններում նշել է, որ Լիան, իսկապես, գեղեցիկ է և նուրբ։