Արքայազն Չարլզը խոսել է կորոնավիրուսով վարակվելու և մյուսներին կարեկցելու մասին (լուսնակարներ)

Մեծ Բրիտանիայի 71-ամյա արքայազն Չարլզը «Համավարակից հետո. մեր նոր աշխարհը» շարքի շրջանակում Sky News-ին տված նոր հարցազրույցում խոսել է կորոնավիրուսով վարակվելու և մյուսներին կարեկցելու մասին, գրում է Daily Mail-ը։

«Իմ բախտը բերեց, ես թեթև տարա, բայց հասկանում եմ, թե ինչի միջով են անցնում մարդիկ»,- թղթակցին ասել է Ուելսի արքայազնը։

«Ես հատկապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց հարազատներին և չեն կարողացել այդ պահին նրանց կողքին լինել։ Դա ինձ համար ամենասարսափելին է»,- հավելել է 71-ամյա արքայազնը։

Նրա խոսքով՝ որպեսզի այդ դժբախտությունն ավելի շատ մարդկանց հետ չպատահի, ինքը «վճռական է տրամադրված կորոնավիրուսից ելք գտնելու հարցում»։

Արքայազն Չարլզի մոտ Covid-19 էր ախտորոշվել մարտ ամսին։ Նա թեթև ախտանիշներ էր ունեցել և այդ ընթացքում շարունակել էր կատարել իր պարտականություները։

Թագավորական աղբյուրները հայտնել են, որ նրա ինքնամեկուսացումը, «բժշկական ցուցումների համաձայն», տևել է յոթ օր։