«Playboy»-ի աստղը 21-ամյա մոդել դստեր համար ֆուտբոլային ակումբ է գնել

«Playboy»-ի ռումինացի աստղ Անամարիա Պրոդանը ձեռք է բերել տեղի «Գերմանշտադտ» ֆուտբոլային ակումբը, որը լուրջ պարտքեր է ունեցել (մոտ 700 հազար եվրո)։ Տիրոջ փոփոխության մասին հայտնել են ակումբի սոցիալական էջում։

Ընդ որում, սպորտային հայտնի լրագրող Էմանուել Ռոշուն հայտնել է, որ իրականում ակումբը կպատկանի ոչ թե Պրոդանին, այլ նրա դստերը։ Անամարիան կշարունակի աշխատել որպես ֆուտբոլային գործակալ։

Ակումբը կղեկավարի Պրոդանի դուստրը՝ 21-այմա Ռեբեկա Դումիտրեսկուն, ով նույնպես կարիերա է սկսել մոդելային բիզնեսում։ Այս պահին թիմը Ռումինիայի առաջնությունում 10-րդ տեղն է զբաղեցնում՝ 26 հանդիպման ընթացքում 25 միավոր հավաքելով։ Այսպիսի ղեկավարության պայմաններում ֆուտբոլիստներն, ակնհայտորեն, այլ կերպ կխաղան։ Չէ որ նրանք ֆուտբոլի պատմության ընթացքում ամենագեղեցիկ սեփականատերերն ունեն։