Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ծրագրում

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Կաննի 73-րդ կինոփառատոնը չի կայացել ավանդական ձևաչափով, մի քանի անգամ հետաձվելուց հետո, այն վերջնականապես չեղարկվել է։ Այս իրավիճակում փառատոնի ղեկավարությունն այլ քայլի է դիմել. հայտարարվել են այն ֆիլմերը, որոնք ներառվել են ծրագրում և որոնք «Կանն-2020»-ի ներքո կցուցադրվեն աշնանային փառատոններում։

Բոլոր ֆիլմերը, որոնք ընտրվել էին չեղարկված փառատոնին ցուցադրելու համար, հայտարարվել են ընդհանուր ցուցակով՝ առանց բաժանելու մրցութային կամ այլ ծրագրերի։ Կինոփառատոնի ժյուրիի նախագահ Թյերի Ֆրեմոյի խոսքով՝ դա հանդիսատեսին թույլ կտա անձամբ կազմել Կաննի իդեալական ծրագիրը և ընտրել, թե որ ֆիլմերն են առավել համապատասխանում տարբեր կատեգորիաների համար։