Քանյե Ուեսթը մասնակցել է Ջորջ Ֆլոյդի հիշատակին անցկացված բողոքի զանգվածային ակցիային (լուսանկարներ)

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն իր հայրենի Չիկագո քաղաքում հինգշաբթի մասնակցել է ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի՝ առանձնակի դաժանությամբ սպանությունից հետո ռասայական խտրականության դեմ իրականացված բողոքի զանգվածային ակցիային, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հազարավոր ցուցարարների միացած 42-ամյա երգչին պաշտպանիչ դիմակի տակից շուտով նկատել և շրջապատել են լրագրողները։ Նշվում է, որ Ուեսթն առաջարկել է ամբողջովին վճարել սպանվածի դստեր՝ Ջիանա Ֆլոյդի քոլեջի ուսման վարձը։

Բացի այդ, ռեփերը վերջերս ոստիկանների և սպիտակամորթների կողմից սպանված աֆրոամերիկացիների ընտանիքների համար 2 միլիոն դոլար բյուջեով «քոլեջների կրթական խնայողությունների հիմնադրամ» է ստեղծել: