Բիլի Այլիշը խոստովանել է, թե իր արտաքինի մեջ ինչն են տգեղ համարել նախկին սիրեցյալները

18-ամյա երգչուհի Բիլի Այլիշը զարդարել է GQ ամսագրի շապիկը և հարցազրույցի ընթացքում խոստովանել է, թե ինչու իրեն երբեք ցանկալի և ինքնավստահ չի զգացել։
«Ահա ձեզ սենսացիա․ ես երբեք ինձ ցանկալի չեմ զգացել, որովհետև իմ նախկին սիրեցյալները չէին օգնում ինձ ինքնավստահություն ձեռք բերելու հարցում, նրանցից ոչ մեկը․․․Եվ իմ կյանքում շատ լուրջ խնդիր է այն փաստը, որ ես երբեք ոչ ոքի ֆիզիկապես չեմ գայթակղել»,- պատմել է երգչուհին։

Այլիշը բացատրում է, որ հենց այս բարդույթով է պայմանավորված հագուստի հարցում իր տարօրինակ ընտրությւոնը։ Նա միշտ գերարդասում է կրել լայն ու չընգծող հագուստ՝ մարմինը թաքցնելու համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում և յութուբյան ալիքում կիսվել էր կարճամետրաժ «Not My Responsibility» ֆիլմով, որտեղ 18-ամյա արտիստը դիմել էր իր մարմինը քննադատող մարդկանց։
«Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։ Իսկապես, ճանաչո՞ւմ եք։ Դուք ունեք կարծիք իմ կարծիքի վերաբերյալ, իմ երաժշտության ու նաև իմ մարմնի վերաբերյալ։ Ձեզ պրովոկացիայի են ենթարկո՞ւմ իմ ուսերը, կուրծքը, իմ որովայնը»,- ասել էր երգչուհին տեսանյութի մեջ, որի ընթացքում նա հանում է հագուստն ու խորասուզվում ջրի մեջ։