«Ինչպե՞ս կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը

Ամենասիրելի հայ դերասաններից մեկը, ով նաև հումորիստ է, հաճախ է իր ինստագրամյան էջում կիսվում զվարճալի լուսանկարներով՝ բարձրացնելով իր ինստագրամյան հետևորդների տրամադրությունն ու հաղորդելով դրական էմոցիաներ:
Այս անգամ նա հումորային լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ցույց տալով հետևորդներին՝ ինչպես կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը դիմակով էր ու ալկոգելով։
Հրապարակմանը կից նա հարց էր ուղղել հետևորդներին՝ գրելով․ «Ախտահանե՞լ, թե ախտահանվել, այս է խնդիրը… Կցանկանա՞ք արդյոք ապագայում ներկա գտնվել ներկայացումներին, որտեղ դերասանները բժշկական դիմակներով հանդես կգան»։