Քսենիա Սոբչակը վայելում է իր հանգիստը սիրեկանի հետ

Քսենիա Սոբչակը ինստագրամում կիսվել է իր ամառային հանգստի լուսանկարներով ու տեսանյութերով, որտեղ նա հանգստանում է իր 4-ամյա որդու և սիրեկանի՝ Կոնստանտին Բոգոմոլովի հետ:
Շշուկներ են պտտվում, որ Մաքսիմ Վիտորգանին չափազանց շատ է զայրացրել այն փաստը, որ Քսենիան ու Կոնստանտինը որոշել են իրենց հետ հանգստի տանել նաև փոքրիկ Պլատոնին: Վիտորգանը բազմիցս լրագրողների հետ կիսվել է, որ չի ցանկանում իրենց ամուսնալուծությամբ վնասել որդուն ու փչացնել նրա մանկությունը:
Մաքսիմը պնդում էր նաև, որ ինչ կին էլ լինի իր կյանքում, նա Պլատոնի մոտ միշտ կաշխատի մեծարել ու սիրել Քսենիային, որպեսզի տղան մեծանա առողջ հոգեբանությամբ:
Մաքսիմը շատ հիասթափված է, որ Քսենիան չի կիսում իր հետ այդ  տեսակետը: