Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի վիրահատության ծախսերը (լուսանկարներ)

Բրիտանացի հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը վճարել է իր նախկին հարսնացուի`Լինդա Հեննոնի վիրահատության ծախսերը: Լինդայի հետ Էլթոն Ջոնը մոտ էր ամուսնանալուն 50 տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Mirror պարբերականը։

Աղբյուրը գրում է, որ 50 տարի առաջ, երբ Էլթոն Ջոնը շատ հայտնի չէր և կրում էր Ռեջ Դուայթ անունը, հանդիպել էր Լինդա Հեննոնին:

Լինդան Էլթոնին գումարով օգնել էր գովազդվելու համար և ոգեշնչել էր նրան երգելու ձգտման մեջ: Ինչպես խոստովանել է Լինդան, երգիչը ընդամենը 21 տարեկան էր, երբ իրեն առաջակություն է արել: Սակայն երբ հարսանիքին երկու շաբաթ էր մնացել, Էլթոնի  ընկեր Բերնի Տոպինը, որի հետ նրանք երգեր էին գրում, ակտիվորեն սկսել է համոզել երգչին հրաժարվել հարսանիքից: Արդյունքում երաժիշտը լքել էր հարսնացուին։

Լինդան վստահեցնում է, որ չարացած չէ Էլթոնի նկատմամբ, և հին ժամանակների պես նրան Ռեջ է դիմում: Ամեն դեպքում կորոնավիրուսի համավարակի ժամանակ Լինդան իր նախկին սիրեցյալից օգնություն է խնդրել:

«Իմ ծունկը ահավոր ցավում էր, ես մի քանի ամիս չէի կարողանում նորմալ քայլել: Հարկավոր էր ծնկային կափարիչի վիրահատություն, սակայն ես դա ինձ թույլ տալ չէի կարող, չեի կարող արձակուրդ վերցնել աշխատանքից»,-պատմել է Լինդան լրագրողներին:

Երբ իրավիճակը շատ է սրվել, նա օգնություն է խնդրել իր ընկեր Ռեջից: Կինը էլեկտրոնային նամակներ է գրել երգչի ներկայացուցիչներին, քանի որ նրա անձնական էլեկտրոնային հասցեն չուներ: Նամակում մանրամասներ է ներկայացրել, որոնցով Էլթոն Ջոնը նրան անպայման կճանաչեր: Սակայն երկար ժամանակ նրա նամակներին չէին պատասխանում, կինը մտածում էր, որ իր նամակը կորել է բազմաքանակ նամակների մեջ: Այդ ժամանակ նա երաժիշտին դիմել է արդեն ԶԼՄ-ների միջոցով:

Պատասխանը եկել է այն բանից հետո միայն, երբ այդ մասին գրել են լրագրողները:
«Էլթոնը իմացել է Լինդայի ծանր վիճակի մասին և վայրկյան անգամ չի երկմտել օգնելու համար: Նա հիշում է, թե ինչպես 50 տարի առաջ իրենք օգնության կարիք ունեին և հիմա շատ ուրախ է օգնել Լինդային դժվար ժամանակներում»,-ասել են երաժիշտի ներկայաուցիչները: