«Նա ավելի շատ սիրում է տալ, քան վերցնել»․ Կիանու Ռիվզի կասկադյորը խոսել է դերասանի մարդկային որակների մասին

Կանադաամերիկյան դերասան Կիանու Ռիվզի կասկադյոր Ջերեմի Ֆրայը հայտնել է, որ դերասանի դրական հատկանիշների մասին բոլոր հայտնի լուրերն իրականությանը համապատասխանում են, գրում է Cinema Blend-ը։

Հայտնի է, որ Ջերեմի Ֆրայը Ռիվզի հետ աշխատել է «Ջոն Ուիք» ֆիլմի բոլոր մասերի նկարահանումների ընթացքում։

«Նա ավելի շատ սիրում է տալ, քան վերցնել, անշահախնդիր է և առանց հոգնելու աշխատում է։ Ամեն լավ բան, որ իր մասին լսել եք, 110 տոկոսով ճշմարտություն է»,- նկատել է նա։

Ֆրայը շատ է գնահատում այն հանգամանքը, որ Ռիվզն այն դերասաններից չէ, որոնք մշտապես ձգտում են իրենք բոլոր հնարքները կատարել։ Նա շահագրգռված է դրանք հաղթահարելով, սակայն միևնույն ժամանակ կարողանում է ժամանակին զիջել կասկադյորին՝ ի տարբերություն այլ աստղերի, որոնք ստիպում են, որ ամեն բան ինքնուրույն անեն և մնացածին զրկում են աշխատանքից։

«Կիանուն վստահում է ռեժիսոր Չադ Սթահելսկուն և պրոդյուսեր Դարեն Բլումենթալին, քանի որ կարծում է, որ նրանք ավելի լավ են հասկանում»,- պարզաբանել է Ֆրայը։