Տեսահոլովակի պրեմիերա․ ARMANI SHOW՝ «BLOND 007»

Համացանցում է հայտնվել հումորիստ, շոումեն Արման Գևորգյանի՝ «Armani Show» նախագծի 2-րդ տեսահոլովակը, որն այս ոչ ստանդարտ օրերին բարձր տրամադրություն է փոխանցել հայ հանրությանը: Այս անգամ տեսահոլովակը խիստ տարբերվում է «ArmaniShow#1»-ից թե՛ ասելիքով, թե՛ բովանդակությամբ: «ArmaniShow#2»-ն ավելի ուրախ է, արևոտ, ծովային, հումորային և հիթային:
Երգը աղջիկների և հատկապես շիկահերների մասին է: Այն նախատեսված էր հրապարակել կանանց տոների մեկամսյակի շրջանակներում, բայց կարանտինային պայմանները թույլ չտվեցին աշխատանքներն իրականացնել ավելի արագ:
Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Գրիգորյանն է։