«Bella Ciao» երգը՝ Սարո Թովմասյանի և Միհրան Ծառուկյանի կատարմամբ

Կարանտինային ռեժիմի ընթացքում երգիչ Սարո Թովմասյանը ճանաչված մարդկանցից ամենաակտիվն ու նախաձեռնողն է սոցիալական կայքրերում։
Նա հաճախ է շփվում իր երկրպագուների ու հետևորդների հետ իր ինստագրամյան ուղիղ եթերների ժամանակ։
Վերջերս մեծ տարածում գտավ «La casa de papel» սերիալը, որի մի քանի էպիզոդներում հնչում է «Bella, Ciao» երգը։ Սարո Թովմասյանը Միհրան Ծառուկյանի հետ միասին երգել է «Bella Ciao» հայտնի երգը, որն անչափ դուր է եկել  երկրպագուներին։
««Bella Ciao»-ն երգում ենք պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- հրապարակմանը կից գրել է Սարո Թովմասյանը: