HBO Max-ը ռասայական թեմաների պատճառով իր հարթակից հեռացրել է «Քամուց քշվածները» ֆիլմը

Ամերիկյան HBO Max սթրիմինգային հարթակն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին հեռացրել է «Քամուց քշվածները» ֆիլմը՝ ռասայական թեմաների պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Մարգարետ Միտչելի համանուն վեպի հիման 1939 թվականին նկարահանված «Քամուց քշվածները» ֆիլմը բազմիցս քննադատության է ենթարկվել «ստրկությունը ռոմանտիզացնելու համար», գրում է պարբերականը։

Նշվում է, որ ֆիլմը կարող է կրկին հայտնվել հարթակում, սակայն այն կուղեկցվի «հակասական թեմաների» վերաբերյալ նշումով:

Ֆիլմի սյուժեի կենտրոնում Քաղաքացիական պատերազմի իրադարձություններն են, որոնց ֆոնին գեղեցկուհի Սքարլեթ Օ’Հարան փորձում է ոչ միայն գոյատևել և նոր կյանք սկսել, այլև իսկական սեր գտնել:

«Քամուց քշվածները» առաջին լիամետրաժ գունավոր և ամենաերկար ժապավենն է, որն արժանացել է «Օսկարի» ութ մրցանակի։