«Ես առավոտից իրիկուն միայն աղոթում եմ, որ․․․»․Սարգիս Գրիգորյան

Օրեր առաջ Մանո Գրիգորյանը դուստրերի հետ խախտել էր կարանտինային պայմանները երկրպագուներին նոր ֆոտոշարքով ուրախացնելու համար։ Իր ինստագրամյան էջում թե՛ ՍԱրգիսը, թե՛ Մանոն ժամեր առաջ կիսվել են ամառային գեղեցիկ ֆոտոշարքից կադրերով, որոնք անչափ դուր են եկել երկրպագուներին։

Showbiz.am կայքը որոշեց կապվել Գրիգորյանների ընտանիքի հետ՝ ցանկանալով պարզել, թե ինչպիսի զարգացում են ունեցել մայիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի դեպքերը․ հիշեցնենք, որ Մանոն և Սարգիսն իրենց գործընկերների հետ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ դիմելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ևս թույլ տալ վերսկսել աշխատանքը։

Կայքի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը նշում է, որ այլևս ոչ մեկից օգնություն չի ակնկալում։
«Բոլորս էլ հետևում ենք լրատվամիջոցներին ու եթե ինչ-որ նորություն լիներ կիմանայիք։ Ոչ չեն բարձրաձայնել հարցը։ Ես առավոտից իրիկուն միայն աղոթում եմ, որ այս մղձավանջը շուտ անցնի, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ամենը, որպեսզի ես իմ ոտքով, ձեռքով կարողանամ աշխատել իմ աշխատակիցների հետ։ Ոչ մեկից օգնություն չեմ սպասում»,-ասում է դերասանը։