Queen-ի կիթառահար Բրայան Մեյը բոլոր ժամանակների ռոք-կիթառահար է ճանաչվել

Բրիտանական լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը բոլոր ժամանակների ռոք-կիթառահար է ճանաչվել։ Total Guitar հրատարակությունը հարցում է անցկացրել և իր ընթերցողներին առաջարկել է ընտրություն կատարել տարբեր ժանրերում՝ դասական, ռոք, բլյուզ, հևի մետալ և այլն, 170 լավագույն կիթառահարների միջև, գրում է Music Radar-ը:

Բրայան Մեյը «դասական ռոքի» կիթառահարների շարքում առաջինն է։

«Արծաթը» բաժին է հասել Ջիմի Հենդրիքսին, երրորդ տեղում Ջիմի Փեյջն է։ Լավագույն հնգյակում են նաև Էդդի վան Հալենը և Էրիկ Քլեփթոնը։

«Ես ցնցված էի։ Պետք է ասեմ, որ ինձ համար դա բոլորովին անսպասելի էր, և ես խորապես շոյված եմ մարդկանց վերաբերմունքից։ Ես երբեք չեմ հավակնել վիրտուոզ կիթառահարի կոչմանը։ Կարծում եմ՝ գաղտնիքն այն է, որ ես փորձում եմ սրտիս խորքից նվագել»,- մեկնաբանել է Մեյը։

Հարցին, թե ինքն անձամբ ում է համարում լավագույն կիթառահար, Մեյը պատասխանել է՝ Ջիմի Հենդրիքսին։