Քիմ Քարդաշյանը կիսվել է իր երեխաների նոր լուսանկարով

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում կիսվել է երեխաների լուսանկարով, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։
Կարանտինի ընթացքում Քիմի ողջ միկրոբլոգը հեղեղված է փոքրիկների առօրյայից կադրերով, չնայած հեռուստաաստղը բազմիցս նշել է, որ դժվարանում է չորս երեխաների դաստիարակության հարցում։

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ համավարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ընթացքում Քանյե Ուեսթը որոշել է ամբողջությամբ զբաղվել իր աշխատանքով, իսկ երեխաների մասին հոգ տանելն ամբողջությամբ մնացել է Քիմ Քարդաշյանի ուսերին, ինչն էլ զույգերի վեճի պատճառն է դարձել։
Չնայած նրա և Քանյեի վեճերի մասին պտտվող շշուկների՝ օրեր առաջ Քիմը ջերմորեն շնորհավորել էր ամուսնու ծննդյան տոնը և հրապարակել էր արխիվային լուսանկար՝ դրան կից գրելով․«Շնորհավոր ծնունդդ, իմ արքա»։