Աննա Սեմենովիչը ծեծում է Դմիտրի Կրասիլովին՝ իր կրծքերին դիպչելու համար (տեսանյութ)

Աննա Սեմենովիչը ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է անհարմար իրավիճակի մեջ․ Little Big խմբի «UNO» տեսահոլովակից հայտնի պարող Դմիտրի Կրասիլովը որոշել է իր սերը երգչուհու նկատմամբ արտահայտել հետաքրքիր ձևով։ Վերջինս ողջ դեմքով հպվել է նրա կրծքերին, ինչը սկզբում ծիծաղեցրել է Սեմենովիչին։ Սակայն ժամեր անց երգչուհին միկրոբլոգում արտահայտել է իր վիրավորանքն ու հորդորել է բոլոր տղամարդկանց առավել հարգալից վերաբերվել կանանց։ Աննան անգամ դիմել է մայրիկներին՝ խնդրելով նրանց ճիշտ դաստիարակել իրենց փոքրիկ տղաներին, որովհետև կնոջ նկատմամբ հարգանքը տղամարդու մեջ պետք է սերմանել դեռ մանկուց։

Տեսանյութը միանգամից տարածվել է համացանցում։ Ինստագրամյան հետևորդները ասես բաժանվել են երկու բանակի․ մի մասը ծիծաղելի է համարել երիտասարդի արարքը, մյուս մասը խորհուրդ է տվել Աննային հաշվեհարդար տեսնել Կրասիլովի հետ։
Երկրպագուները նաև սկսել են հետաքրքրվել, թե ինչպես է Դմիտրիի այդ արարքին վերաբերվում Աննայի սիրեցյալը։