Շպագատ ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի շպագատի հերթական լուսանկարն է հրապարակել

Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան ինստագրամյան իր էջում իր հայտնի շպագատի հերթական լուսանկարն է հրապարակել․ աստղն այս անգամ որոշել է ուժերը ձիու վրա փորձել։

Կադրում Վոլոչկովան կիպ տաբատով և բալագույն վերնաշապիկով նստել է ձիու թամբին և «շպագատ» արած դիրքով նայում է տեսախցիկին։

Հրապարակմանը կից Վոլոչկովան «Շպագատինի․․․ձիու վրա» գրառումն է արել։ Լուսանկարը գրեթե 4 500 հավանում է ստացել, միևնույն ժամանակ աստղը փակել է մեկնաբանությունների բաժինը՝ հետևորդներին զրկելով նկարի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու հնարավորությունից։