Այս լուսանկարը յուրահատուկ է Գոհար Ավետիսյանի համար

Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում հրապարկել է գեղեցիկ լուսանկար, որը բավականին տարբերվում է մյուսներից։ Յուրահատուկ լուսանկարը ստանալու համար շատ ջանք է թափվել, սակայն արդյունքը գոհացրել է թե՛ Գոհարին, թե՛ լուսանկարչին։
Լուսանկարը բավականին նման է Սանդրո Բոտիչելլի՝ «Վեներայի ծնունդը» նկարին։
«Նմա՞ն է նկարին, ճի՞շտ է։ Ես միշտ երազում էի փոքրիկիս հետ յուրահատուկ ֆոտոշարքի մասին։ Սա, իսկպաես, հիշատակ է, ողջ կյանքի համար»։
Նշենք, որ շատ քիչ է մնացել երգչուհի և դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գոհար Ավետիսյանը շոտով որդի է ունենալու։