Աֆրոամերիկացի մոդելը փարթամ մազերի շնորհիվ մեծ ճանաչում է ստացել սոցցանցերում (լուսանկարներ)

Oddity Central կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է յուրահատուկ փարթամ մազերի շնորհիվ մեծ հայտնիություն ձեռք բերած կալիֆոռնիաբնակ մոդել Բենի Հարլեմին, որը 2016 թվականին սոցցանցերում իր լուսանկարների տարածումից հետո ավելի ճանաչված է դարձել։

Բենի Հարլեմը տարբերվում է իր սև, խիտ, խուճուճ և երկար մազերով, որոնք չի թաքցնում կարճ կամ հավաքված սանրվածքով, այլ հակառակը՝ տղամարդու համար այնպիսի արտառոց սանրվածքներ է անում, որոնք չնկատել հնարավոր չէ։ Ինստագրամյան օգտահաշվում նա հաճախ դեպի վեր սանրված մազերով լուսանկարներ է հրապարակում: Երբեմն նրա վարսերի երկարությունը կարող է անգամ հասնել մոտ 53 սանտիմետրի․ ի դեպ՝ այս ցուցանիշով աշխարհի ամենաբարձր մազափունջն ունենալու համար նա 2018 թվականին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Մոդելին վերջին շրջաններում հայտնիություն են բերում նաև դստեր հետ համատեղ արված լուսանկարները, որոնցում աղջիկը հոր նման սանրվածք ունի։

«Մազերս որպես բույս եմ ընկալում։ Շատ բույսեր աճելու և «ապրելու» համար բնական բաղադրիչների կարիք են ունենում, ուստի՝ մեր մարմնին ու հոգուն նույնպես դրանք անհրաժեշտ են։ Մեր ընտանիքում ճաշ պատրաստելու պես նաև մեր ձեռքով շամպուն ենք պատրաստում»,- նշել է մոդելը։