Ինչո՞վ է զբաղվում Գոհար Ավետիսյանն ամեն առավոտյան․ անկեղծ խոստովանություն

Երգչուհի, դիմահարդար Գոհար Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով և անկեղծացել է երկրպագուների հետ՝ խոստովանելով, թե ինչ է անում ամեն առավոտ՝ աչքերը բացելուց հետո։
«Մինչ օրս՝ ամեն առավոտ արթնանալիս, գիտե՞ք, թե ինչ եմ անում, ստուգում եմ՝ արդյոք փորս տեղում է, թե ոչ։ Գուցե ես երազում եմ տեսել, որ սպասում եմ այս հրաշքին։ Խելագարի պես սպասում եմ քեզ հետ հանդիպմանը, իմ փոքրիկ արքայազն»,- հրապարակմանը կից գրել է Գոհարը։
Նշենք, որ շատ քիչ է մնացել երգչուհի և դիմահարդար Գոհար Ավետիսյանի առաջնեկի լույս աշխարհ գալուն։ Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գոհար Ավետիսյանը շոտով որդի է ունենալու։