«Սարսափելի սկիզբ». նոր ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են ծանոթացել արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծանոթությունը զավեշտալի միջադեպից է սկսվել․ Քեմբրիջի ապագա դուքսը հուզվել և սայթաքել-ընկել է Քեյթի ոտքերի մոտ։ Այս մասին պատմել է միապետի ընտանիքի մասին մի շարք գրքերի հեղինակ Թոմ Քուինը՝ William & Kate: Too Good to Be True? նոր վավերագրական ֆիլմում, գրում է The Sun-ը։

Զավեշտալի ծանոթությունը տեղի է ունեցել Շոտլանդիայի Սենթ Էնդրյուի համալսարանում, որտեղ արքայազնն ու նրա կինն ուսումնասիրել են արվեստի պատմություն:

«Սարսափելի սկիզբ էր։ Հիմա կմտածեք՝ անհաջողակի մեկն եմ»,- ասել է արքայազնը։

Ինչպես հաղորդում է պարբերականը, արքայազն Ուիլյամի խոսքերն առաջացրել են Քեյթ Միդլթոնի ծիծաղը, որից հետո երիտասարդներն ընկերացել են։

Սակայն, ինչպես պնդում է Թոմ Քուինը, զույգն ավելի ուշ է սկսել իրենց սիրային հարաբերությունը։
Բարեգործական ցուցադրություններից մեկի ժամանակ Միդլթոնը կիսաթափանցիկ զգեստով է եղել։ Ուիլյամը, տեսնելով Քեյթին, իր համակուրսեցի Ֆերգյուս Բոյդին ասել է. «Ֆերգյուս, Քեյթը սեքսուալ է»։

Լրագրողը պնդում է, որ արքայազնը շատ սիրված է եղել համակուրսեցիների շրջանում, սակայն Քեյթն իր վրա գրեթե ուշադրություն չի դարձրել, ինչից երիտասարդ արքայազնը շատ է սրտնեղել։