Հայտնի է դարձել, թե երբ կանցկացվի «Եվրատեսիլ-2021» երգի մրցույթը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները և հայտնել են 2021 թվականին փառատոնի անցկացման ամսաթիվը:

Եվրոպական հեռարձակող միությունը (EBU) և NPO, NOS և AVROTROS հեռարձակողները մրցույթի կայքում հայտնել են, որ երկու կիսաեզրափակիչները կանցնեն մայիսի 18-ին և 20-ին: Մեծ եզրափակիչն էլ տեղի կունենա 2021-ի մայիսի 22-ին:

«Եվրատեսիլ-2021»-ը տեղի կունենա Ռոտերդամի Ahoy համերգասրահում, որտեղ պետք է տեղի ունենար կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգված 2020-ի մրցույթը: Արտիստների ընտրությունը, որոնք ներկայացնելու են իրենց երկրները մրցույթում, կանեն հեռարձակողները: